2007 թվականին «Արմավիա» ընկերությունը փոխադրել է ավելի քան 572 հազար ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2007թ.-ին «Արմավիա» Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը չարթերային և կանոնավոր չվերթերով տեղափոխել է 572 հազար 300 ուղևոր, ինչը 21 տոկոսով բարձր է 2006թ. ցուցանիշից։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ավիաընկերության լրատվական ծառայությունից, օդանավերի ուղևորա-բեռնափոխադրումների ընդհանուր կոմերցիոն ծանրաբեռնվածությունն ավելացել է միջինը 6 տոկոսով, իսկ ավիավառելիքի ծախսը կրճատվել 2 տոկոսով՝ 2006թ. համեմատ։
2008թ. մարտից Հայաստանի ազգային փոխադրողը սկսել է իրականացնել նոր չվերթեր՝ Երևան-Մարսել, Երևան-Աստրախան-Երևան, Երևան-Ռիգա-Երևան, որոնք կանոնավոր կդառնան ամռան շրջանում։
«Արմավիան» նաև ժամանակակից օդանավեր է ձեռք բերել, ինչը թույլ է տվել կատարելագործել ավիափոխադրումների կառուցվածքը և ապահովել ընդլայնված և արդյունավետ չվերթերի ցանցի զարգացման ծրագրերը։
2008թ. փետրվարի 1-ին «Արմավիա» ավիաընկերության օդանավերի պարկը համալրվել է նոր օդանավով՝ Bombardier CRJ –100 ER։ Այս կարգի օդանավը շահագործվում է՝ նոր միջազգային կամ ներքին չվերթեր իրականացնելու համար։
Այս պահին արդեն չվերթեր են իրականացվում դեպի Հալեպ, Մինսկ, Օդեսա, Սիմֆերոպոլ, իսկ հետագայում նախատեսվում է չվերթեր բացել դեպի Թեհրան, Բեյրութ և այլ ուղղություններով։ 2008թ. մայիսին ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր օդանավ՝ Airbus-320։
«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ՍՊԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ն։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։
Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանց դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 10 երկրների 22 ուղղություններով։
Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է չորս А320, երկու А319 օդանավերից, մեկ Բոինգ 737-300 օդանավից, խորհրդային արտադրության Յակ-42 և Իլ-86, ինչպես նաև կանադական CRJ-100ER օդանավերից։--0—

