Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 16-ին տոնախմբելու է Ծաղկազարդը

14.03.2008, 19:54
Հայ  Առաքելական Եկեղեցին մարտի 16-ին տոնախմբելու է Ծաղկազարդը
Հայ  Առաքելական Եկեղեցին մարտի 16-ին տոնախմբելու է Ծաղկազարդը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանյայց Առաքելական  Եկեղեցին մարտի 16-ին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ծաղկազարդի տոնը Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

«Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները»,- նշել են տեղեկատվական համակարգից։—0--