Երևանում հայտնաբերվել է տղամարդու այրված դիակ
14.03.2008,
18:07
Երևանում հայտնաբերվել է տղամարդու այրված դիակ
Երևանում հայտնաբերվել է տղամարդու այրված դիակ։ Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, երեկ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի ծայրամասի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված դիակ։
Տուժածի ինքնությունը պարզված չէ, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Այս փաստի առթիվ կատարվում է նախաքննություն։-0-