Հայակական մուլտֆիլմերն ավելի հայտնի են արտասահմանում, քան հայրենիքում. ռեժիսոր

Հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմերն ավելի հայտնի են արտասահմանում, քան հայրենիքում, կարծում է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Յուրի Մուրադյանը։
«Հայկական մուլտֆիլմերին արտասահմանում ավելի շատ են ծանոթ։ Մեր հանդիսատեսը և հատկապես երիտասարդ սերունդը գործնականում չի դիտում տեղական ֆիլմերը»,-ասաց Մուրադյանը ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։
Մուլտիպլիկատորը ստեղծված իրավիճակի պատճառներից նշեց այն, որ տեղական հեռուստաալիքներն իրենց եթերում հայկական մուլտֆիլմեր չեն ցուցադրում։
Ընդ որում նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությունը կարգավորվել է։
«Մուլտիպլիկատորները շարունակում են ստեղծել, սակայն նրանք աշխատում են իրենց տներում»,-ավելացրեց Մուրադյանը։
Ռեժիսորը նշեց, որ խորհրդային տարիների հետ համեմատած, երբ մի ֆիլմի վրա աշխատում էր 30-40 մարդուց բաղկացած խումբ, հիմա այդ թվը կրճատվել է մինչև չորս մարդու։
«Արժե նշել, որ բացի ազգային արտադրության ոչ բավարար քարոզչությունից, կա նաև պետական ֆինանսավորման պակասի խնդիրը»,-եզրափակեց մուլտիպլիկատորը։
Յուրի Մուրադյանն արդեն 37 տարի աշխատում է մուլտիպլիկացիայի բնագավառում։ Նա 12 աշխատանքների ռեժիսոր-մուլտիպլիկատորն է։ Դրանից բացի, նա, որպես նկարիչ, մասնակցել է ավելի քան 100 մուլտֆիլմերի ստեղծման աշխատանքներին։-0-