Մարտի 26-ին Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլիստները ընկերական հանդիպում կունենան Հոլանդիայում

13.03.2008, 18:41
Մարտի 26-ին Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլիստները ընկերական հանդիպում կունենան Հոլանդիայում
Մարտի 26-ին Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլիստները ընկերական հանդիպում կունենան Հոլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ղազախստանի ազգային ֆուտբոլային հավաքականների միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։

Դրանից առաջ Հայաստանի հավաքականը Ղազախստանի հավաքականի հետ հանդիել է Եվրո-2008-ի ընտրական փուլի շրջանակներում։ Հայ ֆուտբոլիստները մրցակցի  դաշտում հաղթել են 2։0 հաշվով, իսկ սեփական դաշտում պարտվել են նվազագույն՝ 1։0 հաշվով։--0—