Երևանում 12-ամյա մի երեխա հիվանդանոց է տեղափոխվել «հեպատիտ Ա» վիրուսային հիվանդության նախանշաններով

13.03.2008, 16:59
Երևանում 12-ամյա մի երեխա հիվանդանոց է տեղափոխվել «հեպատիտ Ա»  վիրուսային հիվանդության նախանշաններով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի համայնքներից մեկում 12-ամյա մի երեխա հիվանդանոց է տեղափոխվել՝ «հեպատիտ Ա»  վիրուսային հիվանդության նախանշաններով։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, երեխան տեղափոխվել է մայրաքաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, որտեղ սովորում էր հիվանդ պատանին, հայտարարվել է կարանտին:

Հեպատիտ Ա-ն (Բոտկինի հիվանդությունը)՝ հարուցիչից առաջացած լյարդի սուր բորբոքում է։ Համարվում է հեպատիտի առավել թեթև տեսակը, քանի որ քրոնիկական ընթացք չի ունենում։--0—