Հայաստանի երիտասարդությունը ժամանակակից գրողների ստեղծագործություններին ծանոթ չէ. փորձագետ

12.03.2008, 16:34
Հայաստանի երիտասարդությունը ժամանակակից գրողների ստեղծագործություններին ծանոթ չէ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երիտասարդությունը գրեթե ծանոթ չէ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, կարծում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։

«Երիտասարդությունը լավ գիտի մեր դասականների ստեղծագործություները, սակայն ժամանակակից գրականություն չի կարդում»,-ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի այցելուների մեծ մասը երիտասարդության ներկայացուցիչներ են, ովքեր առանձնանում են գրական լավ պատրաստվածությամբ, սակայն դրանով հանդերձ՝ չեն հետաքրքրվում ժամանակակից գրականությամբ։

Հակոբյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը ժամանակակից գրողներին քիչ քարոզելու հետևանք է։ «Այսօրվա դրությամբ հանրապետությունում շատ գրողներ կան, սակայն լայն հասարակությունը ծանոթ չէ նրանց»,-ասաց Հակոբյանը։

Տնօրենն ավելացրեց, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանն իր փոքր լուման է ներդնում այս խնդիրը լուծելու գործում։ «Մենք ջանում ենք մեր էքսկուրսիաները կազմակերպել և անցկացնել այնպես, որ գրականության պատմությունը միահյուսենք ժամանակակից իրականության հետ»,-ավարտեց Հակոբյանը։-0-