Հայաստանում ՃՏՊ-ից մահացել է մի տղամարդ
11.03.2008,
17:41
Հայաստանում ՃՏՊ-ից մահացել է մի տղամարդ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Էջմիածին-Մարգարա ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 50-ամյա մի տղամարդ։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, նախօրեին ժամը 09.30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ճանապարհին` ջրատարի մեջ, շրջված ավտոմեքենա և դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը գիշերը 1958 թ. ծնված Կարապետ Միքայելյանը իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է ջրատարը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: --0—