Ոստիկանները ձերբակալել են հասարակական տրանսպորտում գործող մի գրպանահատի
11.03.2008,
17:38
Ոստիկանները ձերբակալել են հասարակական տրանսպորտում գործող մի գրպանահատի
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները ձերբակալել են հասարակական տրանսպորտում գործող մի գրպանահատի։
Ոստիկանները ձերբակալալել են մի գրպանահատի, որը շրջում էր մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մարտի 10-ին, ժամը 18.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի քաղաքացու։
Ինչպես պարզվել է, դրանից մոտ մեկ ժամ առաջ թիվ 122 երթուղայինում նա գողացել մի կնոջ դրամապանակը, որի մեջ կար 68.000 դրամ (մոտ 220 դոլար) և 73 ԱՄՆ դոլար:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:--0—