Հայաստանում մի երեխա թունաքիմիկատից ուժեղ թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

10.03.2008, 13:31
Հայաստանում մի երեխա թունաքիմիկատից ուժեղ թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

Հայաստանի գյուղերից մեկում մի երեխա թունավորվել է գյուղատնտեսական թունաքիմիկատից, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ` 2004 թ. ծնված Ալեք Հովհաննիսյանն անցած շաբաթ օրը գյուղատնտեսական թունաքիմիկատից թունավորման նախանշաններով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց։

Երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն նրա վիճակը մնում է ծանր։

Հաջորդ օրը դեղորայքային թունավորումով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել է նույն քաղաքի բնակիչ, 1970 թ. ծնված Անահիտ Մ.-ն։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:-0-