ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը չեղյալ է համարել կուսակցությունների գործունեության սահմանափակումները՝ կապված Երևանում հայտարարված ԱԴ հետ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է համարել հանրապետությունում քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 1-ից Երևանում հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ։
Հայաստանի մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության բազմաթիվ ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։
«2008 թ.-ի մարտի 10-ին նախագահը հրաման է ստորագել, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը», - երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքերով, ՀՀ նախագահի ստորագրել է հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 1-ից մինչ օրս Երևանում ԱԴ ռեժիմի որևէ խախտում չի արձանագրվել, արձանագրվել է ներքաղաքական իրավիճակի կայունացում, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել երկրի և բնակչության հնարավորինս արագ վերադարձ առօրյա կյանքի։
Սողոմոնյանն ավելացրեց, որ այս պահի դրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են տարվում՝ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը։ --0--