Երևանում անկարգությունների ժամանակ մեծ թվով մահացածների մասին լուրը ճիշտ չէ. գլխավոր դատախազ

07.03.2008, 17:24
Երևանում անկարգությունների ժամանակ մեծ թվով մահացածների մասին լուրը ճիշտ չէ. գլխավոր դատախազ

Հայ հասարակության մեջ տարածված լուրն այն մասին, թե մարտի 1-ին Երևանում անկարգությունների ժամանակ  մահացածների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալներին, չի համապատասխծանում իրականությանը, հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հանրահավաքներ է կազմակերպում։ Ընտրություններին հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։

«58 մահացածների մասին տարածված լուրը հերթական սուտն է»,- ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց գլխավոր դատախազը։

Հովսեփյանը նշեց, որ Հայաստանն այնքան մեծ երկիր չէ, որ հնարավոր լիներ պահել զոհին կամ նրա մասին տեղեկությունն այնպես, որ այդ մասին ոչ ոք չիմանար։

«Այն բանից հետո միայն, երբ ինձ անձամբ կներկայացվեն զանգվածային անկարգությունների իններորդ զոհի առկայության վերաբերյալ ապացույցները, կարելի կլինի խոսել մեծ թվով զոհվածերի մասին»,-հայտարարեց նա։-0-