«ՀայՌուսգազարդի» 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը «ագրեսիվ է և հավակնոտ». գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Գազի մատակարարման և բաշխման հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ընկերության 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը «ագրեսիվ է և հավակնոտ», հայտարարեց վարչության նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։
Հայաստանի հասարակական ծառայություները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ տեղի ունեցած նիստին հաստատել է «ՀայՌուսգազարդ» ընկերության 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքն է 45 միլիարդ 188,5 միլիոն դրամ (մոտ 146,4 միլիոն դոլար՝ առանց ԱԱՀ-ի)։
«Մենք ստորագրել ենք մի ծրագրի տակ, որն իրականացնելը շատ բարդ է, և որևէ մեկը չի ստիպել մեզ՝ մեր առջև նման բարձր ցուցանիշ դնել»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ ընկերությունը կարող էր իր առջև ավելի համեստ նպատակներ դնել և 260 հազար բաժանորդի գազաֆիկացնելու փոխարեն ծրագրում մատնանշել 100 հազար թիվը՝ տարին ավարտելով պլանի գերակատարումով։
«Սակայն մենք մեզ վրա հենց նման պարտականություններ ենք վերցնում, քանի որ մեր առաջ բարձր ցուցանիշ ենք դնում, որպեսզի իրականացնենք նախատեսված բոլոր ծրագրերը։ Մենք տրամադրված ենք, որպեսզի բոլոր պլաններն իրագործվեն մինչև նախատեսված ժամկետի ավարտը»,- ասաց Կարապետյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ 2008թ. մարտի 1-ի դրությամբ իրական սպառողների թիվը կազմում է ավելի քան 526 հազար մարդ։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—