Երևանի ՋԷԿ-երից մեկում տեղի ունեցած կարճ միացման հետևանքով մահացել է մեկ մարդ, տուժել են երեքը

07.03.2008, 14:05
Երևանի ՋԷԿ-երից մեկում տեղի ունեցած կարճ միացման հետևանքով մահացել է մեկ մարդ, տուժել են երեքը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ՋԷԿ-երից մեկում տեղի ունեցած կարճ միացման հետևանքով մահացել է մեկ մարդ, տուժել են երեքը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, մարտի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում` ՋԷԿ-ում տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում։

Պատահարի հետևանքով տեղում մահացել է 60-ամյա Ալբերտ Մկրտումյանը, իսկ 46-ամյա Ալեքսանդր Օգանովը, 50-ամյա Ռաֆայել Մարգարյանը և 61-ամյա Վարդան Մկրտչյանը էկզոգեն կիսայրված գազից ստացել են թունավորում և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների, տուժածների վիճակը գնահատվում է բավարար:--0—