Երևանի լեզվաբանական համալսարանը և Չինաստանի Կոնֆուցիոսի ինտիտուտը համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և Չինաստանի Կոնֆուցիոսի ինտիտուտը (Confucius Institute) ուրբաթ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵՊԼՀ մամուլի ծառայությունից, համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։
Confucius Institute-ը շահույթ չհետապնդող պետական հաստատություն է, որի նպատակը աշխարհում չինարեն լեզուն և մշակույթը տարածելն է, ինչպես նաև չինարենի դասավնդմանը աջակցելը` ներկայացուցչությունների միջոցով:
Ներկայումս հաստատությունն ունի 97 մասնաճյուղ, որոնք գործում են աշխարհի 34 երկրներում, այդ թվում` Ավստրալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսրայելում, Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում:-0-

