Ղարաբաղի ԱԳՆ-ն հերթական անգամ կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը` հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փորձերից

07.03.2008, 11:49
Ղարաբաղի ԱԳՆ-ն հերթական անգամ կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը` հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փորձերից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի . /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հերթական անգամ կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը` հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փորձերից և նախազգուշացնում է, որ Ադրբեջանի զինված կազմավորումների ցանկացած ոտնձգության ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից կտրվի համարժեք պատասխան:

Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։ Նկատվում է ադրբեջանակն զինված զորամիավորումների համակենտրոնացում։

«Այս առումով մենք պատասխանատվություն չենք կրում շփման գծում պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերի պատճառով լարվածության հնարավոր ուժգնացման համար, քայլեր, որոնց, ցավոք, միջազգային միջնորդների կողմից քաղաքական գնահատական չի տրվել», - ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։-0-