Պուտինը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն սահմանադրական կարգը երկրում

07.03.2008, 11:42
Պուտինը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն սահմանադրական կարգը երկրում

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն սահմանադրական կարգը երկրում, տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո ստեղծված անկայունության կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարության կողմից գործադրվող ջանքերը կծառայեն երկրում սահմանադրական կարգի ապահովմանը», - ասվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մարտի 1-ից Երևանում, ՀՀ նախագահի հրամանով, հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններից դժգոհ հայկական ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվեց ութ մարդ և ավելի քան հարյուր մարդ վիրավորվեց։-0-