Հրանուշ Խառատյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից

06.03.2008, 17:18
Հրանուշ Խառատյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  հարցերի  վարչության  պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հրանուշ Խառատյանն ազատվել է  ՀՀ  կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  հարցերի  վարչության  պետի պաշտոնից: Այս մասին հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրանուշ Խառատյանը ՀՀ  կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  հարցերի  վարչության  պետի պաշտոնում նշանակվել էր 2004թ. ապրիլի 15-ին։

Հրանուշ Խառատյանը ծնվել է 1952թ., ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է։ Մինչ այդ պաշտոնը ստանձնելը և լինելով  «Ծագումնաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի» նախագահը՝ Խառատյանը զբաղվում էր գիտական հետազոտություններով։--0—