Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը չի խանգարի

06.03.2008, 15:33
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը չի խանգարի

Հայաստանի ներքաղաքական  իրավիճակը ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը չի խանգարի, հայտնեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Երևանում անցկացված զանգվածային անկարգությունների արդյունքում մարտի 1-ից, Հայաստանի նախագահի հրամանագրով, 20 օր ժամկետով Արտակարգ դրություն է հայտարարվել։

Ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, վերածվեցին անկարգությունների ու բախումների ցուցարարների և իրավապահների միջև, որի արդյունքում զոհվեց ութ և վիրավորվեց 131 մարդ։

«Իրավիճակը երկրում չի անդրադառնա զորավարժությունների անցկացման վրա, քանի որ մենք միջազգային պայմանագրեր և ռազմական համագործակցության ծրագրեր ունենք, որոնց շրջանակներում էլ մենք անցկացնում ենք զորավարժությունները»,- հինգշաբթի ասաց Օհանյանը լրագրողներին։

Օհանյանի խոսքերով, Հայաստանը սկսել  է լրջորեն պատրաստվել զորավարժուիթյունների առաջին փուլին։ «Պատրաստվում են ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, այլև ամբողջ հանրապետությունը և ամենատարբեր պետական գերատեսչությունները»,-ասաց նա։

ՀԱՊԿ «Սահման 2008» զորավարժությունները Հայաստանում կանցկացվեն 2008 թվականի օգոստոսի-սեպտեմբեր ամիսներին։ ՀԱՊԿ «Սահման 2008» զորավարժությունները կլինեն երեք փուլով՝ հուլիսից մինչև սեպտեմբեր։ Առաջին երկու փուլերը կանցկացվեն Ռուսաստանում, իսկ երրորդ փուլը, որով ռազմական առաջադրանքների իրականացման մշակում է նախատեսվում, կանցկացվի Հայաստանում։-0-