Հայաստանում ընտրախախտումների փաստերով հարուցվել է 37 քրեական գործ

06.03.2008, 13:05
Հայաստանում ընտրախախտումների փաստերով հարուցվել է 37 քրեական գործ

Այսօրվա դրությամբ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների փաստերով հարուցվել է 37 քրեական գործ, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Նրա խոսքերով, 12 քրեական գործ հարուցվել է նախընտրական քարոզարշավի փուլում, իսկ 25-ը՝ կապված են քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների հետ։

«Այսօրվա դրությամբ դատարան է ուղարկվել 11 քրեական գործ, այդ թվում նաև կապված Թալին և Արտաշատ քաղաքներում տեղի ունեցած խուլիգանական արարքների հետ», - նշել է Տռուզյանը։

Նրա խոսքերով, միայն Հատուկ քննչական ծառայությունը դատարան է ուղարկել 5 քրեական գործ՝ քվեարկության արդյունքների կեղծման փաստով։-0-