ՌԴ-ն կոչ է քնում Բաքվին և Երևանին՝ Լեռնային Ղարաբաղում ընդհարումների էսկալացիա թույլ չտալ

05.03.2008, 19:34
ՌԴ-ն կոչ է քնում Բաքվին և Երևանին՝ Լեռնային Ղարաբաղում ընդհարումների էսկալացիա թույլ չտալ
ՌԴ-ն կոչ է քնում Բաքվին և Երևանին՝ Լեռնային Ղարաբաղում ընդհարումների էսկալացիա թույլ չտալ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին՝ Լեռնային Ղարաբաղում ընդհարումների էսկալացիա թույլ չտալ, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության վարչության հաղորդագրությունում։

«Մոսկվայում մեծ մտահոգությամբ իմացան մարտի 3-ի լույս 4-ի գիշերը  հակամարտության շփման գծի հյուսիսային հատվածում, Թարթար գետի մոտ ծանր հրազենի կիրառմամբ ռազմական ընդհարումների մասին։ Այժմ ամենակարևորը՝ թույլ չտալ, որեպսզի դա վերաճի զանգվածային ռազմական գործողությունների և տարածվի շփման գծի մյուս հատվածներում»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում երկու կողմերին՝ բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ ստատուս-քվոյին շուտափույթ վերադառնալու համար։

«Դրա համար անհրաժեշտ է գործարկել բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են 1995թ. փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագրում»,- նշվում է փաստաթղթում։--0—