Գարնանը Բրատիսլավայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով գիտաժողով

05.03.2008, 14:17
Գարնանը Բրատիսլավայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով գիտաժողով
Գարնանը Բրատիսլավայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով գիտաժողով

Եվրոպայի հայկական միությունների համաժողովը (ԵՀՄՀ) 2008 թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Բրատիսլավայում կանցկացնի 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով գիտաժողով, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ԵՀՄՀ տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Նրա խոսքերով, գիտաժողովը տեղի կունենա երեք բաժնով։ «Գիտաժողովի առաջին օրը նշանակված է մեր համաժողովի քաղաքական նպատակների քննարկումը, մնացած երկու բաժինները կլինեն մասնագիտացված՝ իրավաբանների և գործարարների համար», - ասաց Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ իրավաբանական բաժնի քննարկումների հիմնական թեման կլինի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները։

«Գործարար բաժնի անցկացման հիմնական նպատակը մեր իրավաբանների և լոբբիստների աշխատանքների ֆինանսական աջակցության հիմնադրամի ստեղծումն է», - ավելացրեց նա։

Միաժամանակ Գրիգորյանը կոչ արեց Եվրոպայի բոլոր հայկական կազմակերպություններին՝ միավորվել և մասնակցել կայանալիք գիտաժողովին։

Եվրոպայի հայկական միությունների համաժողովը ստեղծվել է 1998 թ.-ին։ Նրա կազմում են 30 երկրների բազմաթիվ հայկական միություններ և կազմակերպություններ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։-0-