ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ չորս պատգամավորներ զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից

04.03.2008, 19:25
ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ չորս պատգամավորներ զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի  արտահերթ նիստի ժամանակ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ չորս պատգամավորների զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, խորհրդարանը բավարարել է ԱԺ չորս պատգամավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և պատասխանատվության կանչելու համար։

Նման միջոցը կիրառվելու է պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի և Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ, որոնք աջակցում էին ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։--0—