Երևանի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնում անկարգությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնում մայրաքաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած անկարգությունների զոհ դարձած քաղաքացիների և զինծառայողների ընտանիքներին, երեքշաբթի լրագրողներին է հայտնել Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Պաշտոնական տվյալներով, Ոստիկանության և ընդդմադիր միջոցառումների մասնակիցների միջև տեղի ունեցախ բախման արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
«Մենք մեր ցավակցությունը, կարեկցանքն ու աջակցությունն ենք հայտնում անկարգությունների արդյունքում զոհվածնների հարազատներին ու բարեկամներին»,-ասել է նա։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են բողոքի ցույցը։
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։
Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ --0-

