Հայաստանի ԶՈւ-ն ամբողջովին վերահսկում է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին. Հայաստանի Գլխավոր շտաբ

04.03.2008, 14:41
Հայաստանի ԶՈւ-ն ամբողջովին վերահսկում է  իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին. Հայաստանի Գլխավոր շտաբ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի հետ սահմանին  տեղակայված Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջովին վերահսկում են իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Այսօր, ինչպես և միշտ, Հայաստանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները, որոնք առաջավոր դիրքերում են, լիարժեք կատարում են իրենց վրա դրված պարտականությունները»,-ասաց նա։

Օհանյանի խոսքերով, հայկական բանակի առջև կանգնած ամենկենսական  խնդիրներից մեկը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պետական սահմանի պաշտպանությունն է։

«Սահմանի վրա վերջին ժամանակներս իրավիճակի որոշակի լարվածություն է արձանագրվել, կրակոցներ են լսվում, իրավիճակը փոքր-ինչ սրվել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջանում»,-հայտնեց նա։

Գլխավոր շտաբի պետն այս կապակցությամբ ասաց, որ սա կապված է Ադրբեջանի ԶՈւ-ի՝ պաշտպանության նախարարի հրամանատարությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու հետ, որոնք ծրագրային բնույթ են կրում։

Բացի այդ, Օհանյանի խոսքերով, Հայաստանի  ԶՈւ-ն զբաղված է իր կենսական  խնդիրների լուծմամբ, իսկ հիմնական ուշադրությունը դարձվում է 2008 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

«Մեզ համար ամենակարևորն այսօր զինվորների մարտական պատրաստության  ապահովումն է, հետևողական աշխատանք է տարվում նաև զինվորական ստորաբաժանումների կարիքների ամբողջական և ժամանակին ապահովման ուղղությամբ»,-նշեց նա։-0-