Բուլղարիայի Ստառա Զագոռա քաղաքի Համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

03.03.2008, 17:02
Բուլղարիայի Ստառա Զագոռա քաղաքի Համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բուլղարիայի Ստառա Զագոռա քաղաքի Համայնքային խորհուրդը հատուկ որոշում է կայացրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, 2008 թ. փետրվարի 28-ի Խորհրդի նիստի ժամանակ այս որոշումն ընդունելուն 28 հոգի կողմ է քվեարկել, 10-ը՝ ձեռնպահ և 2-ը՝ դեմ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-