Երևանի հիվանդանոցներում մնում է մայրաքաղաքի անկարգությունների հետևանքով տուժած 59 մարդ. առողջապահության նախարարություն

03.03.2008, 14:56
Երևանի հիվանդանոցներում մնում է մայրաքաղաքի անկարգությունների հետևանքով տուժած 59 մարդ. առողջապահության նախարարություն
Երևանի հիվանդանոցներում մնում է մայրաքաղաքի անկարգությունների հետևանքով տուժած 59 մարդ. առողջապահության նախարարություն

Երևանի բուժհաստատություններում մնում է մայրաքաղաքի անկարգությունների հետևանքով տուժած 59 մարդ, որոնցից 27-ը զինծառայողներ են, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, մարտի 2-ի ժամը 15-ի սահմաններում Երևանի բուժհաստատություններում օգնություն է ստացել 62 մարդ, որոնցից 27-ը՝ զինծառայողներ։

Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, անկարգությունների հետևանքով տուժած անձանց օգնություն է ցուցաբերվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Արմենիա», «Նաիրի» բուժկենտրոններում, ինչպես նաև Առաջին և Երրորդ քաղաքային հիվանդանոցներում, Երկրորդ բուժհաստատությունում։

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։ Ութ մարդ զոհվել է՝ հրազենային վնասվածքներից։

Շաբաթ առավոտյան ՀՀ ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։

ՀՀ նախագահի հրամանով, արտակարգ դրությունը Երևանում հայտարարվել է 20 օր ժամկետով՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։-0-