Երևանում մարտին գարնանային տաք եղանակ կլինի. օդերևութաբանների տեսություն
29.02.2008,
12:44
Երևանում մարտին գարնանային տաք եղանակ կլինի. օդերևութաբանների տեսություն

Երևանում մարտին գարնանային տաք եղանակ կլինի, խոստանում են հայ օդերևութաբանները։
«Հայաստանի մայրաքաղաքում մարտի ընթացքում օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմայից քիչ բարձր՝ մոտ 1-2 աստիճանով», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայհիդրոմետի կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքերով, առանձին օրերին ջերմաչափի սանդղակը գիշերային ժամերին կիջնի մինչև -3-8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
«Ամսվա երկրորդ կեսին Երևանում ցերեկային ժամերին օդը կտաքանա՝ հասնելով մինչև 17-20 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի», - նշեց գործակալության զրուցակիցը։
Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ մարտին տեղումները սպասվում են միջին տարեկան նորմայից ցածր։ Նա ավելացրեց, որ գարնան առաջին ամսում եղանակային արտակարգ երևույթներ չեն սպասվում։-0-