Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող է համարում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը

28.02.2008, 14:50
Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող է համարում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը
Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող է համարում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաջող է համարում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը, ասվում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի տարած հաղթանակի կապակցությամբ ԱՄՀ գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի ուղերձում։

«Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահ  ընտրվելու կապակցությամբ: Տասնհինգ տարուց ավելի է, ինչ Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` տնտեսության արագ աճի խթան հանդիսանալով և նպաստելով աղքատության նվազեցմանը», - ասվում է ՀՀ կառավարության աշխատատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

Ստրաուս-Քանը նշում է, որ ԱՄՀ-ի  կողմից հովանավորված ծրագրերի և տրամադրված տեխնիկական օգնության միջոցով Հայաստանում իրականացվեցին հեռանկարային կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նկատելի տնտեսական աճի արդյունք  հանդիսացան:

«Հիմք ընդունելով անցյալ տարի հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած մեր զրույցը` ես համոզված եմ, որ լավ հարաբերությունները կշարունակվեն նաև Ձեր պաշտոնավարման ժամանակ: Մեր կողմից ես կցանկանայի հաստատել, որ մենք պատրաստ ենք շարունակելու Ձեր կառավարության հետ սերտ համագործակցությունը` տնտեսական աճի բարձրացման ուղղությամբ: Թույլ տվեք ցանկանալ նորանոր հաջողություններ` Ձեր ստանձնած նոր պաշտոնում», - ասվում է Ստրաուս-Քանի ուղերձում;

ԱՄՀ-ն 13 տարվա ընթացքում Հայաստանին է տրամադրել շուրջ 360 մլն. դոլարի վարկային միջոցներ, որոնց 80 տոկոսը հատկացվել է արտոնյալ պայմաններով՝ 5,5-10 տարի մարման ժամկետով՝ տարեկան 0,5 տոկոսով։-0-