Հայաստանի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
28.02.2008,
13:07
Հայաստանի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
Հայաստանի խորհրդարանականները ՀՀ ԱԺ հինգշաբթիի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։
Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Սումգայիթյան ջարդերի ժամանակ զոհվել են Ադրբեջանի այդ քաղաքի հայազգի անմեղ բնակիչները, որոնց հիշատակը պատգամավորները պարտավոր են հարգել և հիշել։
988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։--0--