Համաշխարհային բանկի փոխնախագահը շնորհավորել է Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ

28.02.2008, 12:13
Համաշխարհային բանկի փոխնախագահը շնորհավորել է Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուն (Shigeo Katsu) շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։

«Կացուն համոզմունք է հայտնել, որ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի և կխորացնի զարգացմանն ուղղված իր ջանքերը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխնախագահի խոսքերով, Համաշխարհային բանկը ` ի դեմս տարածաշրջանի տնօրեն Դոնա Դաուսեթ-Կոիրոլոյի և Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի, պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը։

«Անհամբեր սպասում ենք Ձեր կառավարության հետ այդ հարցերը, ինչպես նաև առաջիկա տարիներին Համաշխարհային բանկի կողմից բարեփոխումների աջակցության ծրագրի նախագծման մոդելներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությանը», - ասվում է ուղերձում։

Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում՝ 1992 թ.-ից Համաշխարհային բանկը 48 ծրագրերի միջոցով տրամադրել է 1,1 մլրդ դոլարի վարկ։-0-