Ժողովրդական կուսակցության առաջնորդը դիմել է ՍԴ` Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար
Ժողովրդական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ Հայաստանում փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու հայցով։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ՍԴ-ից, Կարապետյանը հայց է ներկայացրել փետրվարի 27-ին։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74 հոդվածի 16 կետի համաձայն, Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
ՀՀ ԿԸՀ վերջնական արդյունքենրի համաձայն, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթող է ճանաչվել փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով 862369 ձայն (52,82%):
Ժողովրդական կուսակցության առաջնորդը ստացել է 9792 ձայն (0,6%)։-0-