Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընտրակաշառքների վերաբերյալ մեծ քանակությամբ բանավոր բողոքներ է ստացել

27.02.2008, 15:50
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընտրակաշառքների վերաբերյալ մեծ քանակությամբ բանավոր բողոքներ է ստացել

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը բավական շատ  բանավոր բողոքներ է ստացել ընտրակաշառքների վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, այս հարցի հետ կապված որևէ գրավոր բողոք չի ներկայացվել։

«Նման միտումը վկայում է այն մասին, որ ընտրակաշառքների հարցը բավական լուրջ է դրված հայ հասարակության մեջ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ երկրում  այս հարցի առնչությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ քիչ չեն եղել լրագրողների ճնշումներին վերաբերող բողոքները։

«Իրավական մարմինները պարզապես պարտավոր են լրջորեն արձագանքել այս բողոքներին, քանի որ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի համաձայն, լրագրողն աշխատանքի ընթացքում իր քաղաքացիական պարտքն է կատարում և հատուկ պաշտպանության կարիք ունի»,-ընդգծեց նա։

Ընդհանուր առմամբ, պաշտպանի խոսքերով, նրա գրասենյակը ընդունել է ընտրությունների ընթացքում կատարված խախտումների 25 կոնկրետ բողոք։

«Սակայն դրանք ուղեկցվում էին մեծաքանակ չկոնկրետացված հայտարարություններով, ինչպես՝ ««եկեք և տեսեք, թե ինչ է այստեղ կատարվում», որոնց մենք պարզապես ի վիճակի չէինք արձագանքել»,-պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ նման երևույթները միանգամայն հասկանալի են այն անհանդուրժողականության պայմաններում, որը տիրում է հանրապետությւոնում վերջին շրջանում։

«Մենք քննարկեցինք բոլոր կոնկրետ բողոքները, որոնք ստացել էր մեր գրասենյակը, և փոխանցեցինք Գլխավոր դատախազություն և այլ իրավասու մարմիններ»,-հայտնեց նա։

Ընդ որում, պաշտպանն ավելացրեց, որ մի քանի բողոքներում եղած փաստերով քրեական գործեր են հարուցվել, իսկ բողոքների մի մասը  ճանաչվել   է իրականությանը չհամապատասխանող։

Փետրվարի 20-ի տվյալներով, Հայաստանի  գլխավոր դատախազությունը ստացել է 53 դիմում, այդ թվում 22-ը՝ ԶԼՄ-ների հրապարակումնրի հիման վրա։ Դրանց քննարկման արդյունքում 12 քրեական գործ է հարուցվել՝ ընտրություններին պատրաստվելու ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ։ Քրեական գործ հարուցելու մերժման 22 որոշում է կայացվել։ Բացատրություններ են տրվել 12 հայտարարությունների վերաբերյալ, 11 դիմում քննության փուլում է գտնվում։

Հայաստանի վարչական դատարանը ստացել է 6 հայցադիմում, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին։ Դրանցից 4-ի վերաբերյալ համապատասխան որոշումնր են կայացվել, 2-ը գտնվում են քննարկման փուլում։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0--