Հայ մտավորականոթյունն ընդիմությանը կոչ է անում իրավիճակը չսրել

27.02.2008, 14:35
Հայ մտավորականոթյունն ընդիմությանը կոչ է անում իրավիճակը չսրել
Հայ մտավորականոթյունն ընդիմությանը կոչ է անում իրավիճակը չսրել

Հայ մտավորականոթյան մոտ երեսուն ներկայացուցիչ ընդդիմադիր ուժերին կոչ է անում երկրում իրավիճակը չսրել։

«Ցանկացած քաղաքական իրադարձություն, լինի ընտրություն թե միտինգ, անցողիկ երևույթ է։ Մնայուն են իրական արժեքները։ Արժեքներ, որոնցով սերունդ է դաստիարակվում»,-ասվում է մտավորականոթյան ներկայացուցիչների կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում բազմաթիվ քաղաքական վայրիվերումների ականատեսն ու մասնակիցն է եղել: Պատմության հենց այդ դասերն էլ սերտելով, պետք է որ գիտակցած լինի, որ աշխարհին հայտնի է առաջին հերթին իր մնայուն արժեքներով` արվեստով ու մշակույթով:

 

Մտահոգիչ է ու ցավալի, որ այսօր հենց մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներն են անխոհեմաբար, անփութորեն, երբեմն նաև թշնամաբար վերաբերվում այն արժեքներին, որոնք մեր ազգի հպարտությունն ու պարծանքն են:

Մտավորականոթյան ներկայացուցիչները նշել են, որ այսօր Թատերական հրապարակում խոսքի ազատությունը  շփոթվում է գործողությունների ոչնչով չսահմանափակվող ազատության հետ

Աղբով ամբարված հրապարակում  կոտրում ու այրում են նստարանները, բարձրանում ու նստում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների վրա, անգամ անարգում ու վնասում ճարտարապետական-մշակութային կոթողները:

Մտավորականության ներկայացուցիչների կարծիքով, ազգը, ինչպես նաև անհատը, կարող է ապրել միայն երկու կերպ` վնասելով կամ ստեղծելով։

Ի վերջո` յուրաքանչյուր գործ վերածվում է սրբապղծության, եթե հանուն դրա հաղթանակի դիմում են հանցագործության:  Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելություն սերմանելը: Ոչ մի ազգ չի կարող հասնել բարեկեցության, քանի դեռ չի գիտակցել, որ դաշտ վարելը կամ արվեստի գործ ստեղծելը նույնքան պատվաբեր է, որքան քաղաքականությամբ զբաղվելը:

Մտավորականոթյան ներկայացուցիճներն ընդգծել են, որ կրքերի բորբոքման արդյունքում մոլեռանդությունից մինչև բարբարոսություն մեկ քայլ է:

«Մենք կոչ ենք անում չանել այդ քայլը, դրսևորել զսպվածություն և չանցնել բարոյականության սահմանը», ասված է հայտարարության մեջ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-