Հայաստանի վարչապետը ժողովրդին կոչ է արել չգնալ ընդդիմության սադրանքներին
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հաղթող է ճանաչվել փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում, ժողովրդին կոչ արեց չգնալ ընդդիմության սադրանքներին։
«Ես գիտեմ, թե որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ` պաշտպանելու իրենց տված քվեն: Բայց ես խնդրում եմ ձեզ` զսպել հույզերը, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են: Մենք չպետք է դուրս գանք նրանց եմ»,- հայտարարեց նա իր ելույթում՝ «Հանրապետության» հրապարակում կազմակերպված բազմահազարանոց միտինգի ժամանակ։
Վարչապետը զարմանք հայտնեց, որ ինչ-որ մարդիկ չսովորեցին գնահատել ժողովրդավարությունը և հարգել մեծամասնության ընտրությունը։
«Այսօր մենք բնակչության պառակտման ականատեսն ենք, որը շատ ագրեսիվորեն տրամադրված զանգվածները ջանում են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։ Ինձ համար չկա մեր և ձեր խնդիրներ, ինձ համար գոյություն ունեն Հայաստանի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել»,- ասաց նա։
Սարգսյանը բավարարվածություն հայտնեց նրանով, որ ժողովուրդը կարող է հանգիստ արտահայտել իր մտքերն ու հայացքները։
«Ես պատրաստ եմ պաշտպանել ցանկացած քաղաքացու իրավունքները, սակայն ես թույլ չեմ տա խախտել մայրաքաղաքի նորմալ կյանքը և մյուս քաղաքացիների իրավունքը»,-ասաց նա։
ԿԸՀ վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:
Երևանում պատասխան ակցիաներ են անցկացնում նաև ընտրություններում հաղթած վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցները։-0-