Հայաստանի նախագահական ընտրությունները քայլ առաջ են ՝ գործող ժողովրդավարության ճանապարհին. Կաներվա

26.02.2008, 14:47
Հայաստանի նախագահական ընտրությունները քայլ առաջ են ՝ գործող ժողովրդավարության ճանապարհին. Կաներվա
Հայաստանի նախագահական ընտրությունները քայլ առաջ են ՝ գործող ժողովրդավարության ճանապարհին. Կաներվա

Հայաստանի նախագահական ընտրությունները հանրապետության համար դարձել են քայլ առաջ՝ գործող ժողովրդավարության ճանապարհին։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան (Ilkka Kanerva

«Հայաստանի նախագահական ընտրությունները հանրապետության համար դարձել են քայլ առաջ՝ գործող ժողովրդավարության ճանապարհին։ Չնայած այն բանի, որ անցած նախագահական ընտրություններն անցել են ոչ այնքան պարզ, ընտրությունների որակը հանրապետությունում անընդհատ բարձրանում է», - ասաց Կաներվան։

ԵԱՀԿ գործող նախագահը գոհունակությամբ նշեց այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն  ընդունել են նախագահական ընտրությունների անցկացման գործընթացը վերահսկող ցանկացող բոլոր դիտորդներին։

Ինչպես հավաստիացրեց Ֆինլանդիայի արտգործնախարարը, դիտորդների դրական գնահատականները և քննադատությունները կդառնան պարտադիր՝ կառավարության կողմից բոլոր թերությունները ուղղելու համար։ Նա տեղեկացրեց, որ ընտրությունների վերջնական գնահատականը կհրապարակվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ամփոփիչ զեկույցում՝ ապրիլի կեսերին։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:--0-