Հայաստանը և Շվեդիան ընդարձակում են երկկողմանի տնտեսական համագործակցությունը
Արմենիան և Շվեդիան ընդարձակում են երկկողմանի տնտեսական համագործակցությունը։ Նման պայման է նախատեսում Հայաստանի և Շվեդիայի կառավարությունների միջև «Ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը երկուշաբթի վավերացրեց Հայաստանի Ազգայի ժողովը։
Ինչպես հայտարարեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, համաձայնագրի հիմնական նպատակը փոխադարաձ ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, իսկ դրա նորմերը լիովին համապատասխանում են Հայաստանի կառավարության՝ արտասահմանյան ներդրումները երկրի տնտեսության մեջ ներգրավելու քաղաքականությանը։
Առևտրի և տնտեսական զարգացման նախարարը կարծիք հայտնեց, որ վավերացված համաձայնագիրը կարգավորում է երկու երկրներում առկա ներդրումային դաշտը, հիմքեր է ստեղծում երկկողմանի ներդրումների փոխանակման, ինչպես նաև երրորդ երկրների տնտեսության մեջ համատեղ ներդրման համար։
Երիցյանի կարծիքով, հայ-շվեդական երկկողմանի համաձայնագիրը ներդրման անվտանգության լուրջ երաշխիքներ է ստեղծում։ Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքում ներդրումային վեճերի ժամանակ ներդրումների վերադարձ։-0-