ՇՏԱՊ. Հայաստաստանի Ազգային ժողովի ՀՅԴ անդամ փոխխոսնակը հրաժարական է տվել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննեսյանը հրաժարական է տվել։ Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՅԴ լրատվաակն ծառայությունից։
«ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում:
2007թ. հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև իշխող կոալիցիա ստեղծելու մասին։ Իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։
Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը, որը 2007թ. հունիսի 7-ից զբաղեցրել է Վահան Հովհաննեսյանը։--0—

