Երևանի մետրոյում գտնված կասկածելի առարկայի փորձաքննություն է կատարվում

22.02.2008, 19:23
Երևանի մետրոյում գտնված կասկածելի առարկայի փորձաքննություն է կատարվում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ առավոտյան Երևանի մետրոպոլիտենի վագոններից մեկում հայտնաբերված   ժամացույցի մեխանիզմ ունեցող կասկածելի առարկայի փորձաքննություն է կատարվում։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնից, հայտնաբերված առարկան վնասազրծվել է սակրավորների կողմից, կատարվում է հետաքննություն։

«Առայժմ առարկայի բնույթի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն չկա։ Փորձաքննությունը կորոշի՝ այդ առարկայում կա՞, արդյոք, պայթուցիկ նյութ»,- հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի աշխատակիցը՝ ավելացնելով, որ փորձաքննության ավարտից հետո ԶԼՄ-ներին կտեղեկացվի դրա արդյունքների մասին։--0—