Փետրվարի 25-ին Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշը
22.02.2008,
18:17
Փետրվարի 25-ին Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշը
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 25-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի (Jan Kubis) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությունում, այցի ընթացքում ծրագրված են Յան Կուբիշի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: --0—