Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է երկու փոխնախարարների կողմից ընդդիմությանն աջակցելու մասին տեղեկատվությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՊՆ երկու փոխնախարարների կողմից ընդդիմությանը աջակցելու մասին տեղեկատվությունը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ընդդիմության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ Երևանում անցկացված ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարներ՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը։
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները այսօր գումարել են հերթական հանրահավաքը՝ պահանջելով անցկացնել կրկնակի նախագահական ընտրություններ։
Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի հաղթող է դարձել վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի ԿԸՀ –ն փետրվարի 20-ին քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%):
Մնացած վեց թեկնածուները 10 %-ից պակաս ձայն են հավաքել։--0—

