Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին Հայաստանի բնակչության քաղաքական ակտիվությունը

21.02.2008, 18:58
Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին Հայաստանի բնակչության քաղաքական ակտիվությունը

Նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության շրջանում մեծ է քաղաքական ակտիվությունը և երկրի ապագայի հանդեպ մտահոգությունը։ Այսպիսի  կարծիք է հայտնել Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը հինգշաբթի ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում։

«Նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության շրջանում մեծ է քաղաքական ակտիվությունը (բնակչության 70 % աճը գնացել է ընտրությունների) և երկրի ապագայի հանդեպ մտահոգությունը, իսկ հաղթանակած թեկնածու Սերժ Սարգսյանի թիմը պետք է աշխատի սխալների վրա և աշխատի դրանցից լուրջ եզրակացությունների անել»,-հայտարարել է Խաթլամաջյանը։

Նրա խոսքերով, ինչպես նախընտրական գործընթացի ժամանակ, այնպես էլ ընտրությունների օրը եթե անգամ եղել են օրենքի խախտումներ, ապա դրանք լուրջ և զանգվածային բնույթ չեն կրել։ Դրա մասին են վկայում միջազգային դիտորդների պարբերական զեկույցները, մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի։

«Եթե ընտրությունները կեղծված լինեին, դժվար թե Սարգսյանը հավաքեր ընդամենը 52,86%, իսկ այնպիսի  ոչ հայտնի քաղաքական գործիչ, ինչպիսին երկրի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն է ՝ 21,5 %»,-ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ հունվարի 21-29-ը ողջ հանրապետությունում հազար 500 պատահական մարդկանց շրջանում բրիտանական Populis (սոցհետազոտությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը)կազմակերպության անցկացրած հարցումը  ցույց էր տվել, որ հարցվածների 50,7 %-ը նախապատվությունը տվել են Սարգսյանին, 13,4%-ը՝ «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, 12,6 %-Տեր-Պետրոսյանին։ Պատասխանողներին տրվել է ավանդական հարցը. «Եթե վաղը կայանար նախագահական ընտրությունները, ո՞ւմ ձայն կտայիք»։

«Իմիջիայլոց, հարցումն իր սկզբունքային արդյունքով ճշտորեն համընկել է ընտրությունների արդյունքների հետ. «Հայաստանը ճի՞շտ ճանապարհով է գնում» հարցին հենց 53 %-ը պատասխանել է «այո», իսկ 47 %-ը՝ «ոչ»։ Հենց այդ 47 %-ն էլ իրար մեջ բաժանել են ընդդիմադիր թեկնածուները։ Սա համընկնում է նախագահական ընտրություններին Սարգսյանի արդյունքների հետ»,-ասաց Խաթլամաջյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի հաղթող է դարձել վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի ԿԸՀ –ն չորեքշաբթի, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%):

Մնացած վեց թեկնածուները 10 %-ից պակաս ձայն են հավաքել։--0—