ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուսանողներին կոչ է արել դասադուլ անել
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուսանողներին կոչ է արել դասադուլ անել։
«Բոլոր ուսանողներին կոչ եմ անում դասադուլ անել և վաղը ժամը երեքին գալ մեր հանրահավաքին»,- հանրահավաքի ժամանակ ասաց Տեր-Պետրոսյանը։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, Տեր-Պետրոսյանը դիմել է հանրահավաքին ներկա գտնվող ուսանողներին, որպեսզի նրանք իրենց հավանությունն արտահայտեն՝ վանկ-վանկ արտասանելով «ուսանողական գործադուլ» կարգախոսը, ինչին ի պատասխան ամբոխից հնչեցին հավանության բացականչություններ։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսօր հերթական հանրահավաքն են կազմակերպել՝ պահանջելով կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնել։
Երևանի ոստիկանությունը հայտարարում է, որ ընդդիմության հանրահավաքը, որը տեղի է ունենում մայրաքաղաքի կենտրոնում, արտոնված չէ։--0—