Հայաստանում 2007 թվականին արձանագրվել է ավելի քան 1,4 հազար հանցագործություն՝ պետական իշխանության դեմ
21.02.2008,
17:03
Հայաստանում 2007 թվականին արձանագրվել է ավելի քան 1,4 հազար հանցագործություն՝ պետական իշխանության դեմ
2007թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է 1412 հանցագործություն՝ ուղղված պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ, ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում՝ հիմնված հանրապետության Ոստիկանության տվյալների վրա։
Ինչպես նշվում է ԱՎԾ հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակաշրջանում պետական իշխանության դեմ գրանցված հանցագործություններից, մասնավորապես, 23 դեպքը կազմել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառման, 26-ը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, 7-ը՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը։
2007թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 1356 այլ հանցագործությունների դեպք։--0—