Նախագահական ընտրությունները Հայաստանում համապաատասխանել են միջազգային չափորոշիչներին. ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ

20.02.2008, 17:17
Նախագահական ընտրությունները Հայաստանում համապաատասխանել են միջազգային չափորոշիչներին. ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ
Նախագահական ընտրությունները Հայաստանում համապաատասխանել են միջազգային չափորոշիչներին. ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ

Հայաստանի նախագահական ընտրությունները հիմնականում ընթացել են միջազգային չափորոշիչներին համապատասխան, կարծում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Բելգիայի սենատոր Աննա-Մարի Լիզինը, որը ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը։

«Ընտրությունները, հիմնականում, համապատասխանել են Հայաստանի՝ իր վրա վերցրած պարտականություններին, թեև առկա մարտահրավերների ուղղությամբ հետագա բարելավումների անհրաժեշտություն կա»,- ասաց նա չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների հաշվետվությունը ընտրությունների վերաբերյալ։

Նա նշել է, որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել՝ վերացնել այն սխալները, որոնք տեղ էին գտել նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։

«Եվրոպական դիտորդները գտնում են, որ ՀՀ իշխանությունները գործուն միջոցներ էին ձեռնարկել նախորդ ընտրությունների թերությունները չկրկրնելու ուղղությամբ, սակայն դեռևս անհրաժեշտություն կա հետագա բարելավումների և քաղաքական կամքի դրսևորման, որպեսզի անդրադարձ լինի ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության անվստահության և պետության ու կուսակցությունների գործողությունների միջև հստակ տարանջատման բացակայության մարտահրավերներին»,- ասաց Լիզինը։
 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն ավելացրեց, որ ձայների հաշվարկման գործընթացը չնպաստեց ընտրական գործընթացի մասնակիցների շրջանում կասկածների թուլացմանը։ «Մեծ թվով հայեր մասնակցեցին այս ակտիվ և մրցակցային ընտրություններին և հնարավորություն ունեին ընտրություն կատարել իսկապես  քաղաքական այլընտրանքի միջև»,- ավելացրեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը։

Հայաստանի ԿԸՀ-ի կողմից  չորեքշաբթի, ժամը 11.52-ի՝ վերջնական նախնական տվյալների համաձայն, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների  ձայների 52,86 %-ը՝ 863 հազար 544 ձայն (52,86 %), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 272 հազար 256 ձայն (11,666%), իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 100 հազար 876 ընտրող կամ 6,12%-ը։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 328 հազար 320 ընտրող։ ՀՀ նոր նախագահի ընտրություններին հետևում էին 14 հազար դիտորդներ՝ 39-ը տեղական և 6 միջազգային կազմակերպություններից։--0—

--0—