Ռուս պատգամավորը հիասթափված է նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի առաջին նախագահի պահվածքից
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Կոնստանտին Զատուլինը հիասթափված է նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքից։
«Ես մտահոգ եմ և հիասթափված, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պահվածքով իրեն փակուղի գցեց։ Չեմ կարողանում հասկանալ,թե ինչի վրա հույս ուներ այս թեկնածուն, ով ընտրություններից առաջ հասցրեց վիճել ընդդիմության բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ներկայացուցիչների հետ»,-ասաց Զատուլինը չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, առաջին նախագահը, ով 10 տարի դուրս չէր գալիս քաղաքական ասպարեզ, բնական է, պատրաստվում էր վերադարձին, բայց պատասխանատվության և մոտեցումների մաշտաբայնության փոխարեն, Տեր-Պետրոսյանը միայն գրգռվածություն է ցույց տալիս, ինչը «շատ վատ ուղեկից և խորհրդատու» է համարվում։
«Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ ես հայտարարել էի, որ չեմ կարող հավատալ երկրի առաջին նախագահի կողմից արված ապակայունացման կոչերին։ Այս հարթության մեջ դեռ ուշ չէ Հայաստանի մասին մտածեն հատկապես նրանք, ովքեր դրա կոչն են անում, այդ թվում և Լևոն Տեր-Պետրսյանը»,-նշեց Պետդումայի պատգամավորը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ խոսելով այն մասին, թե Տեր-Պետրոսյանը հայկական ընդդիմության ներկայացուցիչն է, պետք է չէ մոռանալ, որ սա ավելի լայն հասկացություն է և իր մեջ չի ներառում միայն առաջին նախագահին և նրա կողմնակիցներին։
Հայաստանում նախագահական ընտրությունների իրավիճակը մեկնաբանելով՝ դիտորդը տեղեկացրեց, որ քվեարկության ժամանակ առանձին վստահված անձանց և մի քանի թեկնածուների կողմնակիցների պահվածքը հատուկ ուղղված է եղել իշխանությունների հետ բախվելու հրահրմանը։
Հայաստանում փետրվարի 19-ին կայացել են նախագահական ընտրություններ։
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում էր հունվարի 22-ից։ Առաքելության կազմում էին հավատարմագրված 193 միջազգային դիտորդներ, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
Առաքելության ընթացքում դիտորդներն այցելել են 1252 ընտրատեղամաս, այդ թվում 1052-ը քվեարկության օրը։-0-

