ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները ճանաչել է բաց և ազատ

20.02.2008, 13:43
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները ճանաչել է բաց և ազատ

Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ԱՊՀ առաքելությունը ճանաչել է բաց և ազատ։ Համապատասխան հայտարարությամբ չորեքշաբթի լրագրողների մոտ հանդես եկավ  ԱՊՀ միջպետական վեհաժողովի առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինը՝ ներկայացնելով ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության եզրակացությունը Հայաստանում փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Առաքելությունը ընտրությունները ազատ և բաց է ճանաչում և սահմանում է, որ տվյալ ընտրությունները կարևոր փաստ են Հայաստանի հետագա հասարակական կյանքի ժողովրդավարականացման համար»,-ասաց Տորշինը։

Նրա խոսքերով, Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններն անցկացվել են հանրապետությունում գործող Ընտրական օրենսգրքի նորմերի համաձայն։

«Առաքելության դիտորդների գնահատականնների համաձայն, բոլոր ընտրատարածքներում, որտեղ իրենք ներկա են եղել, ապահովված  է եղել քվեարկության գործընթացի թափանցիկությունը, որը փաստում է տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ  հասարակական վստահություն ապահովման մասին»,-ասաց Տորշինը։

Նրա խոսքերով, առաքելության եզրակացության հիմքում ընկել է իրենց կողմից անցկացված մոնիտորինգի վերլուծությունը։

«Հայաստանի գործադիր մարմիններն ապահովում  էին քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացումն ու պաշտպանությունը նախագահական ընտրությունների ընթացքում»,-ասաց Տորշինը։

Դիտորդները սահմանում են, որ «առանձին խախտումներ, որոնք արձանագրվել են ընտրական գործընթացի ընթացքում, չեն եղել զանգվածային, կրել են տեխնիկական բնույթ և էական ազդեցություն չեն գործել ընտրությունների արդյունքի վրա»։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում էր հունվարի 22-ից։ Առաքելության կազմում էին հավատարմագրված 193 միջազգային դիտորդներ, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

  Առաքելության ընթացքում դիտորդներն այցելել են 1252 ընտրատեղամաս, այդ թվում 1052-ը քվեարկության օրը։-0-