ՀՀ ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների շուրջ 70 տոկոսը

ՀՀ ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների շուրջ 70 տոկոսը (1 235 308 քվեաթերթիկ)։
Նախնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին ստացել է ընտրողների ձայների 55,7 տոկոսը։
18,9 տոկոսով նրան է հետևում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և 17,3 տոկոսով` «ՕԵ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը հավաքել է ընտրողների ձայների 5,8 տոկոսը։
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ստացել է ձայների 0,85 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 0,42, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,55, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 0,23, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը՝ 0,25 տոկոսը։
ԿԸՀ տվյալների համաձայն, արդեն սկսվել է Երևանի ընտրատեղամասերի ձայների հաշվարկը։
Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս (1 մլն 642 հազ. 672 մարդ)։
ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին իրավունք ունի մասնակցել 2 328 320 ընտրող։
Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-