Նախնական տվյալների համաձայն, Հայաստանի վարչապետը հավաքում է ընտրողների ձայների 65 տոկոսը

Նախնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին հավաքում է ընտրողների ձայների 65 տոկոսը։
ԿԸՀ տվյալների համաձայն, 14,02 տոկոսով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 13,4 տոկոսով երրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
ՀՅԴ-ից կուսակցության թեկնածու Վահան Հովհաննեսյանը հավաքել է ընտրողների ձայների 5,84 տոկոսը։
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ստացել է ձայների 0,47 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 0,33, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,44, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 0,25, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը՝ 0,16 տոկոսը։
Այս պահի դրությամբ մշակվել է 213 807 քվեաթերթիկ։
ՀՀ ԿԸՀ տվյալներով, Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս։
ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին իրավունք ունի մասնակցել 2 328 320 ընտրող։
Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-