Հայաստանում ընտրությունները լավ մակարդակով են անցել. դիտորդներ

19.02.2008, 23:03
Հայաստանում ընտրությունները լավ մակարդակով են անցել. դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ընդհանուր առմամբ, ընտրությունները Հայաստանումլավ մակարդակով են անցել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Ալեքսանդր Օբերնիբեսովը։

«Ընտրություններն անցան լավ կազմակերպված մակարդակով և, ընդհանուր առմամբ, ՀՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան»,- ասաց նա։

Օբերնիբեսովը տեղեկացրեց, որ նրանց կողմից որևէ դիտողություններ չեն արձանագրվել ընտրական գործընթացի վերաբերյալ։

Ընդ որում, դիտորդը ընտրողների ակտիվությունը գնահատել է որպես ԱՊՀ երկրների համար որպես հաստիքային։ «Ակտիվությունն այնպիսին է, ինչպիսին եղել է բոլոր ընտրությունների նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ լավ։ Սա միանգամայն հաստիքային իրադրություն է»,- ասաց նա։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրությունները։ Ժամը 20։00-ի տվյալներով, նախագահական ընտրություններին մասնակցել է 69,26%-ը կամ 1642057 ընտրող։--0—